28 պատգամավոր «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով հրատապ քննարկում են առաջարկել կազմակերպել

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները դիմել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում կազմակերպելու հարցով։

Առաջարկվում է նաև որպես հարակից զեկուցողներ ներգրավել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել