18-ամյա պատանու մոտ կռփազենք և դանակ են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները մարտի 30-ի ուշ երեկոյան Վարդենիս քաղաքի եկեղեցու բակում ծառայություն կատարելիս 18-ամյա մի պատանու մոտ նկատել են կռփազենք: Նա տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կռփազենք և դանակ՝ ընդհանուր երկարությունը 17 սմ, շեղբի երկարությունը՝ 9 սմ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել եննախաքննական մարմին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել