Հայաստանում 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 241 է:
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
2024-ին հաստատված վարակման 241 դեպքից 141-ը երեխա է, 100-ը՝ մեծահասակ: 22 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 174-ը:
2023 թվականի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է: