Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «3-րդ զրույցը պետության մասին․ տարածք» վերտառությամբ տեսանյութ է հրապարակել։
Պետութայն տարածքի մասին զրույցում նշել է, որ եթե կա տարածք, կա քաղաքացիություն, եթե խոսում ենք իրական և ոչ թե միֆական քաղաքացիության մասին։ Տարածքի հետ կապված են իրավունքն ու պարտականությունը, իրավունքը կապվում է տարածքի հետ, որովհետև գործում է այդ տարածքում։
«Երբ խոսում ենք ժողովրդապետության և ՀՀ-ի մասին, շատ կարևոր է՝ մենք արձանագրենք մեր պատկերացումները մեր ինքնիշխան իրավունքի և ինքնիշխան պարտականության վերաբերյալ։ Խնդիրն այն է, որ երրորդ հանրապետության գոյության ողջ ընթացքում մեր պատկերացումները մեր ինքնիշխան իրավունքների և պարտականությունների տարածքի վերաբերյալ շատ հաճախ զրկված է եղել կոնկրետությունից, և այս ընկալումը վերաբերում է բոլորիս՝ ինձնից սկսած մնացած մեր քաղաքացիներով ավարտած»։
Նրա խոսքով չի կարող տարածքը լինել անորոշ կամ կոնկրետությունից զրկված, իսկ իրավունքը՝ կոնկրետ։
Մարնամասները՝ տեսանյութում։