Վթարային ջրանջատումներ Երևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  ապրիլի 1-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Բուդաղյան և Սեպուհ փողոցների ջրամատակարարումը:

Ապրիլի 1-ին ժամը 11:00-14:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի  Նորագավիթ 12 փողոցի,  Նորագավիթ 1 փող.  100-167 տների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել