Վերին Լարսը երկու ուղղություններով բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Այս մասին հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։