Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծու որդին է, այլ նաև երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը։ Այս մասին Արտաշատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Կա Հիսուս Քրիստոսի հոգևոր և կրոնական ընկալումը, բայց ինձ համար պակաս կարևոր չէ Հիսուս Քրիստոսի քաղաքական ընկալումը։ Ինձ համար Հիսուս Քրիստոսը, ոչ միայն Աստծու որդի է, այլև առաջնորդի իդեալական կերպար և իմ ընկալմամբ, նաև երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը։
Որն ակնհայտորեն շատ բան է փոխել իր գործունեությամբ՝ հաղթելով թվացյալ պարտության միջոցով։
Այս բանաձևը ես ասոցացնում եմ մեր քաղաքական գործունեության հետ և մեր կուսակցության հետ»,- ընդգծել է Փաշինյանը: