Ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 28-ին ժամը 16:00-22:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Հ.Էմին, Քեռու, Բարբյուս, Սևոստոպոլյան, Համո Սահյան, Հակոբյան փողոցների, Ա.Խաչատրյան 3 շենքի ջրամատակարարումը:

Մարտի 28-ին ժամը 14:00-18:00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1 Զանգ. Լվովյան 27-29 շենքերի, Նանսենի 26/2 շենքի ջրամատակարարումը:

Մարտի 28-ին ժամը 13:00-19:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 3-7/4 կենտ համարի շենքերի, Գյուլբենկյան 36-40 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել