Վթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 28-ին ժամը 12:30-18:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի ջրամատակարարումը:

Մարտի 28-ին ժամը 09:30-19:00-ն կդադարեցվի Չարենցավան քաղաքի 5, 7, 8, 9, 10 թաղամասերի ջրամատակարարումը:

Մարտի 28-ին ժամը 10:30-13:00-ն կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի Գր.Նարեկացի 3 շենքի, Արսենյան 2-5, 31 շենքերի, Շահումյան 17-19 շենքերի, 17-25 կենտ համարի տների, Աթարբեկյան փողոցի ջրամատակարարումը:

Մարտի 28-ին ժամը 10:30-12:30-ն կդադարեցվի Վայք քաղաքի Իսրայել Օրու փողոցի ջրամատակարարումը:

Մարտի 28-ին ժամը 10:30-17:00-ն կդադարեցվի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղ. 2-65 շենքերի, Ջրառատ թաղամասի ջրամատակարարումը:

Մարտի 28-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Արթիկ քաղաքի Ա.Շիրակացի փողոցի ջրամատակարարումը:

Մարտի 28-ին ժամը 11:15-18:00-ն կդադարեցվի Կապան քաղաքի Մ.Պապյան, Հ.Ավետիսյան փողոցների, Հ.Ավետիսյան, Մ.Պապյան թաղամասերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել