ՀՀ կառավարությունը 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամադրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին, որպեսզի սպառողների համար 2024 թ. խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագները մնան անփոփոխ։
Այս մասին նշվում է Կառավարության մարտի 28-ի որոշման մեջ։
2023 թ. նոյեմբերի 29-ին ՀԾԿՀ-ն որոշում կայացրեց, ըստ որի` «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման գները 2024 թ. կմնան անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 205.992 դրամ: