«Դա հայրենակիցներիս փրկելու միակ միջոցն էր»․ Սամվել Շահրամանյանը՝ Le Figaro-ին տված հարցազրույցում

«Ես հասկանում էի, որ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր»,-այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Le Figaro-ին տված հարցազրույցում։

Նա նշել է նաև, որ Արցախում շարունակում է մնալ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող 10-11 մարդ․ «Բաքվում բացի Արցախի 8 ղեկավարներից, կան նաև 7 զինծառայողներ, որոնք գերեվարվել են սեպտեմբերին»:

Շահրամանյանըը նշել է, որ Ֆրանսիան պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ բոլոր գերիների ազատ արձակման պահանջով։

«Ներկա իրավիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին։ Անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի և Արցախի այն ժողովուրդների իրողությունները, որոնք իրենց թշնամի են համարում։ Բաքվում ադրբեջանցիներին դպրոցից սովորեցնում են, որ հայերը թշնամիներ են։ Տարիներ կպահանջվեն, որ ադրբեջանական ժողովրդի մտածելակերպը փոխվի և հնարավոր դառնա հարևանների միջև խաղաղ գոյակցությունը։

Եվ ես այստեղ մտածում եմ նույնքան Հայաստանի հայերի մասին, որքան Արցախի հայերի։ Ինչպես կարող են Երևանի իշխանությունները իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից, իսկ Բաքվի առաջնորդները հրապարակայնորեն հայտարարում են մյուս տարածքներերի նկատմամբ իրենց իրավունքների մասին»,- պատասխանելով հնարավոր վերադարձի մասին հարցին՝ ասել է Շահրամանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել