Արդարադատության նախարարությունը` Հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի շրջանակում, իրականացնում է ազդարարման համակարգի, ինչպես նաև ազդարարման անանուն էլեկտրոնային հարթակի վերաբերյալ գործնական խնդիրների գույքագրում՝ ինստիտուտի հետագա բարելավման և կատարելագործման նպատակով։
Նախարարությունը դիմում է քաղաքացիներին և բոլոր շահագրգիռ մարմիններին՝ հարթակի կիրառման ընթացքում հանդիպած գործնական խնդիրների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու նպատակով։
Տեղեկատվությունը կարող է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչություն մինչև ապրիլի 10-ը հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected], հեռ՝ 010-593-925։