Մարտի 26-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ խուզարկություն է իրականացվել Ազգային-ժողովրդավարական Բևեռ կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում, որի արդյունքում հայտնաբերվել են 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր և առարկաներ, նշվում է Ազգային-ժողովրդավարական բևեռի հայտարարության մեջ։
«Այս տեղեկատվությունը տարածվել է նաև հայաստանյան ԶԼՄ-ներում (հիմնականում իշխանական):
Լիազորված ենք պարզաբանում տալ, որ Ազգային-ժողովրդավարական Բևեռի գրասենյակ ծառայող որևէ տարածքում խուզարկություն չի արվել, ուստի որեւէ զենք-զինամթերք և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ չէին կարող հայտնաբերվել։
Այս ապատեղեկատվությունը հերյուրանք է, որը նպատակ է հետապնդում Հայաստանի համար ճակատագրական իրադարձություններից առաջ քաղաքական ասպարեզից հեռացնելու Ազգային-ժողովրդավարական Բևեռին՝ հրեշացնելու ճանապարհով»,-նշվում է հայտարարության մեջ։