ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասել է, որ Սահմանադրության նախաբանի փոփոխության քննարկում դեռևս չի եղել․ «Միայն այն հատվածն է, որը բոլորս մամուլով տեսել ենք»։
Ըստ նրա՝ արդեն իսկ կա սահմանադրական փոփոխությունների նախնական հայեցակարգ, որն ուղարկվել է Կառավարություն․ «Բայց դրա պրոցեսում նաև ականատես եղանք, որ վարչապետը հանրային քննարկման բերեց նոր գաղափարներ, սպասում ենք վարչապետի հետ հանձնաժողովի և սահմանադրական խորհրդի իրազեկմանը, դրանից հետո կներկայացնենք՝ արդյո՞ք ուղղություններում գաղափարական փոփոխություններ են տեղի ունենում»,-ասաց նախարարը՝ ավելացնելով, թե ինչ նոր ուղղություններ են նախատեսելու՝ սահմանադրական խորհուրդը կտեղեկացնի։
Նախարարը պնդեց, որ Սահմանադրության փոփոխության բացարձակ առկախում չկա․ «Հաշվի առնելով վարչապետի հանրային ելույթը՝ հետագա աշխատանքը կսինքրոնիզացնենք նույն վիճակի հետ»։