ԲԴԽ-ն դադարեցրել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի լիազորությունները

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի լիազորությունները:

Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից։

Նշենք, որ ըստ օրենքի, Մնացականյանի լիազորությունները կդադարեն նաև Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամի պաշտոնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել