Անկարան Մոսկվային է փոխանցել երկու ահաբեկիչների մասին տվյալները

Անկարան Մոսկվային է փոխանցել «Կրոկուսի» դեպքով ձերբակալված երկու ահաբեկիչների մասին տվյալները (անունները չեն բացահայտվում), հայտնում է Hürriyet թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները

Ավելի վաղ նրանք Մոսկվայից մեկնել էին Թուրքիա, իսկ հետո կրկին վերադարձել ՌԴ մայրաքաղաք։ Ընդ որում, նրանք Թուրքիայի տարածքում գտնվելու որևէ գրանցում կամ օրինական հիմնավորում չունեն, նշում է պարբերականը։
Մոսկվայի կողմից այդ անձանց վերաբերյալ նախապես որևէ նախազգուշացում չի եղել։

Թուրքիայում նրանց գտնվելու փաստերն ուսումնասիրվում են ամենայն ուշադրությամբ և դրանց մասին հետագայում ևս կհաղորդվի ռուսական կողմին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել