Նոր բանտը Էրեբունիում չի կառուցվի. Գրիգոր Մինասյան

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Ազգային ժողովում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, որի ժամանակ անդրադարձել է քրեակատարողական նոր հիմնարկի կառուցման հարցին։

Նախարարը նշել է, որ գեոդեզիական և գեոլոգիական ուսումնասիրություն կատարելու ընթացքում պարզվել է՝ ընտրված տարածքի հողերի վրա ներդրումն այնքան մեծ պետք է լինի, որ նպատակահարմար չէ այնտեղ կառուցել նոր հիմնարկը։

«Դա է պատճառը, որ այդ տարածքում գտնվող բանտերը անմխիթար վիճակում են։ Խորհրդային միության ժամանակ անպիտան հողեր են տեսել, կառուցել են, դրա համար էլ մինչև հիմա տառապում ենք այս սխալ որոշման արդյունքում։ Բայց լավն այն է, որ լուծում ենք գտել։ Նոր բանտը կկառուցվի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կողքը»,-նշել է Գրիգոր Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել