Բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր և տուժածներ

Մարտի 25-ին, ժամը 18:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տափերական գյուղի վարչական տարածքում բախվել են Nissan (վարորդ՝ Լ. Հ., ծնված 1981 թ․) և «Volkswagen» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1969 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Ա․ Մ.-ն տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Volkswagen մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Եվ. Մ.-ն (ծնված 2010 թ․) տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները Nissan մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Լ․ Հ.-ին և մոտեցրել շտապօգնությանը, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, այնուհետև շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն. Ս.-ին (ծնված 1980 թ․), ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է նրա մահը։

Փրկարարները Volkswagen մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա․ Մ.-ի դին, մոտեցրել շտապօգնությանը, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Nissan մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել