«Կրոկուսի» փլատակների մաքրումն իրականացվում է ձեռքով

«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում փլատակների մաքրումն ամբողջությամբ ձեռքով է կատարվում, ծանր տեխնիկան չի կարող աշխատել տարածքում, կռունկի թևերը բավարար չեն մետաղը բարձրացնելու համար։ Այս մասին հայտնել է Մոսկվայի «Ցենտրոսպաս» որոնողափրկարարական ստորաբաժանման ղեկավար Անդրեյ Թումանովը։

«Փլատակների մաքրման վթարային աշխատանքներն այս պահին շարունակվում են։ Փլատակները բարդ են… այստեղ գրեթե ամբողջությամբ քաոսայնորեն ցրված մետաղ է… գրեթե ամեն ինչ ստիպված ենք ձեռքով կտրել… ձեռքի գործիքներով, ոչ մի ծանր տեխնիկա տեղում չի կարող աշխատել»,- ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել