Ցավով հետևում եմ Մոսկվայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին, գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ցավակցում եմ զոհերի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։
Ահաբեկչությունը տեղ չպիտի ունենա ժամանակակից աշխարհում և այն չունի որևէ արդարացում»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ Կրասնոգորսկում անհայտ անձինք կրակ են բացել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում։ Այդ պահին այնտեղ պետք է սկսվեր «Պիկնիկ» խմբի համերգը։ Վլադիմիր Պուտինն ահաբեկչության մասին տեղեկացվել է տեղի ունեցածի «առաջին րոպեներին», և նա անընդհատ տեղեկատվություն է ստանում համապատասխան բոլոր ծառայությունների միջոցով, ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ Պուտինը տվել է «բոլոր անհրաժեշտ հրահանգները»։