Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահում «Պիկնիկ» խմբի համերգի ժամանակ անհայտ անձինք ինքնաձիգերից կրակ են բացել, ինչի հետևանքով զոհերի ու վիրավորների առկայության մասին տվյալները ճշտվում են։
Նշենք, որ «Կրոկուս Սիթի Հոլլ»-ը պատկանում է ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին և նրա որդուն՝ Էմին Աղալարովին։ Վերջինս «Կրոկուս Սիթի Հոլլ»-ի փոխտնօրենն է։
Նրանք երկուսն էլ այս պահին գտնվում են դեպքի վայրում, սակայն դեռ չեն մեկնաբանել կատարվածը։
![](https://n1s1.hsmedia.ru/23/84/18/2384180a66d543a7b4a4789f4e9944b8/1280x960_0xnCBftXEn_3714739125422445337.jpg)
Էմինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան է: Նա ամուսնացած է եղել Ալիևի դուստր Լեյլա Ալիևի հետ 2006-2015թթ․։
Հիշեցնենք, որ ահաբեկչության հետևանքով, ըստ ԱԴԾ տվյալների՝ կա մոտ 40 զոհ և 100 վիրավոր։