Հրապարակվել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ում հրաձգության կադրերը

Հրապարակվել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ում  հրաձգության կադրերը։ Տեսանյութում չորս մարդ է երևում, որոնցից առնվազն երեքը զենքով են։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ հրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» – ում։ Համերգասրահում «Պիկնիկ» խմբի համերգի ժամանակ անհայտ անձինք ինքնաձիգերից կրակ են բացել։ Այժմ  մարդկանց տարհանում են համերգասրահից։

Հրապարակումների համաձայն՝ կրակոցներից բացի նաև պայթյունի ձայն է լսվել, համերգասրահում հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները, ուժայինները, իրավապահները ժամել են դեպքի վայր։

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել