ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշման համաձայն՝ Ավանեսյանը 2024 թվականի մարտի 25-29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։
Անահիտ Ավանեսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։