Արագաչափերի բիզնեսը ո՞ւմ է հարստացնում. «Ժողովուրդ»

Համաձայն ՀՀ ոստիկանության տվյալ­ների՝ Երևանի փողոցներում արագա­չափերի և տեսախցիկների ֆիքսած խախտումների հիման վրա այս տարվա 9 ամսվա ընթացքում ՀՀ քաղաքացիներից գանձվել է 4 մլրղ 177 մլն 600 հագար դրամի տուգանք: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը և հավելում.

«Արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի տեղադրմամբ զբաղվող «Սեքյուր՚իթի դրիմ» ՄՊԸ-ն ար­դեն իսկ վերադարձրել է իր ներդրած 9 մլն 849 հագար եվրդյի գումարը, ու հա­ջորդ տարվանից ընկերության սեփակա­նատերը, պատկերավոր ասած, ոչ թե գրպանները, այլ մեծ պարկերը կարող է նախապատրաստել քաղաքացիների տուգանքներից ստացված հսկայական գու­մարները տեղավորելու համար: Մինչդեո եվրոպական երկներում արագաչափե­րի գործարկումից գանձված միջոցներն ուղղվում են բացառապես պետական բյուջե կամ սոցիալական ծրագրերի իրականացմանը:

Տեսանկարահանող և լուսանկարահա­նող սարքերի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումնե­րի արձանագրման գործընթացը սկսվել է 2012թ. հունվարի 16-ից: Ինչպես «ժողովուրդ»-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանու­թյան հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մինչև 2013թ. հունվարի 16-ը տեսախցիկների և լուսանկարահանող արագաչափ սարքերի կողմից հայտնաբերված իրավախախ­տումների գործերով կայացվել Է վարչա­կան տույժ նշանակելու մասին 429.615 ՛որոշում: ճանապարհային ոստիկանու­թյան արտաբյուջետային ֆոնդ է փոխանցվել գանձված գումարների 30%-ը, իսկ մնացած 70%-ը, փաստորեն, փոխանցվել Է «Սեքյուր՚իթի դրիմ» ՍՊԸ-ին: Մինչև տարեվերջ արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի արձանագրած տուգանքներից գանձվող գումարը կավելանա առնվազն մեկուկես մլրդ դրամով` ելնելով նրանից, որ այս տարվա 9 սմսվա ընթացքում 4 մլրդ 177 մլն 600 հա­զար դրամի տուգանք է գանձվել քաղա­քացիներից: Այսպիսով` մեկ տարվա կտրվածքով այս սարքերը մոտ 6 մլրդ դրամի եկամուտ կապահովեն, որից ընդամենը 1.8 մլրդ-ն կգնա ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ, իսկ մնացած 4.2 մլրդ դրամը կմտնի բիզնեսի սեփականատի­րոջ գրպանը:

Ինչպես «ժողովուրդ»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության վարչու­թյունից, մինչև 2036թ. ՀՀ ոստիկանու­թյան հաշվեկշռում գտնվող վարչական շենքը հատկացվել է «Սեքյուր՚իթի դրիմ» ՍՊԸ-ին` վերջինիս և ՃՈ-ի միջև կնք­ված պայմանագրի գործողության ժամկե­տին համապատասխան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել