Միջերկրական ծովից հզոր ցիկլոն է ներթափանցել

Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 22-ին և 23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել