Ժաննա Անդրեասյանը՝ Դիանա Գալոյանի հրաժարականի մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնից Դիանա Գալոյանի ազատմանը՝ նշելով, որ իր համար այդ հարցը սպառված է։

«Ես հարգանքով եմ վերաբերում տիկին Գալոյանի որոշմանը՝ թողնել ռեկտորի պաշտոնը, և կարծում եմ՝ այլևս օրակարգային չեն մնացած բոլոր հարցերը»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը հրաժարական էր տվել մարտի 19-ին։ Նա ՀՊՏՀ ռեկտոր էր նշանակվել 2020 թ. դեկտեմբերի 23–ին։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել