Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն մակետ դարձրած պահում է գրպանում, կոպեկների հետ կամ դրանց փոխարեն․ Աննա Մկրտչյան

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին, որի ժամանակ վարչապետը ցույց էր տվել Հայաստանի Հանրապետության քարտեզի մակետն ու նշել, որ դա է Հայաստանը։

«Նիկոլ Փաշինյանը, ով արդեն ՀՀ-ն մակետ դարձրած իր գրպանում պահում է իր կոպեկների հետ միասին կամ դրանց փոխարեն․․․ իհարկե նախորդ ժամանակահատվածում ես անձամբ և իմ նման երևի շատերը, հույսով սպասում էինք, որ լինելու է հրաժարական։ Հիմա ակնհայտ է, որ դա չի լինելու և հիմա ամեն անգամ վախը սրտներումս սպասում ենք, թե այս անգամ ինչ-որ տարածքներ զիջելը ինչպես է ձևակերպվելու»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել