Կառավարության մարտի 21-ի նիստի օրակարգում է ընդգրկված Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու հարցը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ թեկնածուն է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եղիազար Վարդանյանը։
Ներկայումս նա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորն է։