Facebook սոցիալական ցանցի օգտատերերը տարբեր երկրներից բողոքում են ծառայության խափանումներից, ասվում է Downdetector կայքի տվյալներից, որը վերահսկում է ինտերնետային ռեսուրսների խափանումներն ու անջատումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Կայքի տվյալներով՝ Facebook-ի հետ կապված խնդիրները սկսվել են Երևանի ժամանակով մոտավորապես 18։30-ին:
Խնդիրների վերաբերյալ ամենաշատ բողոքները գալիս են ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև Գերմանիայից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից և այլ երկրներից։
Խափանումներ են արձանագրվում նաև Facebook Messenger-ի և Instagram-ի աշխատանքում։