Քաղաքացիական ավիացիայի հետ կապված ԵՄ սև ցուցակում ենք հայտնվել. Նիկոլ Փաշինյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է ազգային ավիափոխադրող ունենալու խնդրից։

«Ազգային ավիափոխադրող, կարծես, ունեինք, բայց վերջերս հասկացանք, որ «Ֆլայ Առնան», որը հիմնվել էր պետության ներդրումով, դադարեցրել է թռիչքները և օդանավերը հանել գրանցումից։ Մենք այդ մասին ի՞նչ դիրքորոշում ունենք, ի՞նչ ենք անելու, անելու՞ ենք ինչ-որ բան, թե՞ չենք անելու»,- հարցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արսեն Թորոսյանը։։

 «Տեղյակ եք, որ որոշակի զարգացումներ են եղել՝ կապված մեր քաղ. ավիացիայի հետ, մասնավորապես, Եվրամիության սև ցուցակում հայտնվելը. և, այո, վատ պատմություն է, նաև՝ որոշակի հետևություններ արվում են»,- պատասխանել է վարչապետը՝ նշելով, որ  ավիաշուկայում նոր ընկերություններ են հայտնվել, և «Ֆլայ Առնան» մրցակցությանը չի դիմացել։

Փաշինյանը հույս է հայտնել, որ որոշ գործողություններից հետո Հայաստանը դուրս կգա ԵՄ սև ցուցակից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել