«Հենց հիմա ներողություն եմ ակնկալում ձեզնից․ Սեյրան Օհանյան, ով ունի տղամարդկային պատիվ»․ Հակոբ Արշակյանը՝ ԱԺ-ում

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրկին իրարանցում սկսվեց։ Ուղիղ եթերն անընդհատ ընդհատվում էր, միացավ հենց այն պահին, երբ Հակոբ Արշակյանը ներողություն էր պահանջում Սեյրան Օհանյանից․ «Սեյրան Օհանյանը, որը եղել է նախկին ՊՆ նախարար և ունի, համոզված եմ, տղամարդկային պատիվ, հիմա ներողություն խնդրելու, համեցե՛ք»։

Սեյրան Օհանյանը ի պատասխան ասաց, որ նրանից «ներողություն խնդրելու բան չունի»։

«Ես հասկացա՝ Դուք ինչ արժանիքների տեր մարդ եք», – արձագանքեց Հակոբ Արշակյանը։

Այնուհետև Արշակյանը նշեց, որ պատահաբար «տիկինով» է դիմել Սեյրան Օհանյանին, սակայն դա հատուկ չի արել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել