ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանելու ընթացքում իրարանցում սկսվեց։
Նա նշեց, որ Ադրբեջանը օկուպացրել է 300 քառ․ կմ տարածք, հետ չի կանգնել այդ տարածքից, Ադրբեջանը միակողմանի զիջումներ է պատրաստում կորզել Հայաստանից, ամբողջ պաշտպանական գիծը պատրաստվում է վերցնել իր վերահսկողության տակ, գալ գյուղի մատույցները․ «Սա չի երաշխավորում, որ այն, որ դրանից հետո պատերազմ չի լինելու, սրա տրամաբանությունն եմ ուզում հասկանալ»։
Պատգամավորի հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց․ «Պարոն Դանիելյան, երբ Ձեր քաղաքական ուժի գլխի տղան հարց տվեց, ես․․»։
Փաշինյանի այս արտահայտությունից հետո ԱԺ-ում իրարացնում սկսվեց, երկուստեք վիրավորանքներ հնչեցին։
«Ես ուզում եմ հասկանալ մեր ընդդիմությունը կամ կոնկրետ անձը գլուխ բառից վատ զգա՞ց, թե՞ տղա բառից, եթե գլխի տղան չի, թող հայտարարի, որ գլխի տղան չի, ի՞նչ է պռոբլեմը»,-արձագանքեց Փաշինյանը։
Վարչապետին խոսքով՝ նախորդ անգամ էլ «գլխի փոքրիկ տղային» խորհուրդ տվեցի, ասացի՝ քեզ պահիր պատշաճ, հակառակ դեպքում՝ գիտեք, թե ինչ է լինելու։
Մանրամասները՝ տեսանյութում։