«Դուք էս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ»․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Լևոն Քոչարյանը նշեց․ «Էստեղ մենք զիջում ենք մեր դիրքը, մեր մարտավարական դիրքը ու թուլացնում ենք մեր պաշտպանությունը․ հասկանալի չէ՝ դրա դիմաց ինչ ենք ստանում, այսինքն՝ հասկանալի է, որ ոչինչ չենք ստանում ինչ-որ օդի մեջ խոստումներ։ Եթե դելիմիտացիա չի արվում, ինչի՞ վրա է արվում դեմարկացիան»։

Նա հարց տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Դուք էս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալը»։

Վարչապետն ի պատասխան Լևոն Քոչարյանի՝ նշեց, որ Հայաստանն այդ ամենի դիմաց ստանում է պետական սահման․ «Անվտանգային ճեղքը կարող է լրացվել պետական սահման ունենալու դեպքում, և երբ ասվում է՝ մեր անվտանգությունը պետք է հենվի այդ թվում լեգիտիմության հիմքերի վրա, պետք է հենվի դրա վրա։

«Պայմանավորվածությունը, որը արձանագրվել է միջազգային մակարդակում, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչեն․ սա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ՀՀ տարածքի ուրվագիծն է։ Այո, մենք ասում ենք, որ ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են օկուպացիայի տակ և այս ձևակերպմամբ արդեն ակնհայտ է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մի հատված ՀՀ կառավարությունը չի պատրաստվում որևէ մեկին զիջել», – պատասխանեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել