Խորհրդարանը 57 կողմ, 27 ձեռնպահ և 0 դեմ ձայներով վավերացրեց Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։
Փաստաթղթով կարգավորվում է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը:
Համաձայնագրով հստակեցվում են Հայաստանում ԵՄ առաքելության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ՀՀ պատկան մարմինների գործառույթները, Հայաստանի տարածքում սահմանի հատման տեղաշարժի ընթացակարգերը, առաքելությանը տրվող արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաեւ քրեական իրավազորությանը, անվտանգությանը, տեղեկությունների հասանելիությանն առնչվող այլ հարցեր:
Հայաստանի Հանրապետությունում ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակները և անձնակազմը մաքսային և հարկային հարցերում Հայաստանի Հանրապետության իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություն։