Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մարտի 18-ին որոշում է ստորագրել, որով Գևորգ Ղուկասյանին նշանակել է իր օգնականի պաշտոնում։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածով և Հանրային ծառայության մասին օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով և 9-րդ հոդվածի 10-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Գ. Ղուկասյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
Գևորգ Կարենի Ղուկասյանին 2024 թվականի մարտի 18-ից նշանակել Արդարադատության նախարարի օգնական:
Աշխատավարձը` համաձայն հաստիքային ցուցակի»։