Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպար է այցելել ու հանդիպել բնակիչների հետ, որոնցից մեկը նկատեց, որ 2 ամիս առաջ Google-ի քարտեզներով սահմանն անցնում էր իր տան միջով, իսկ հիմա այն մի 50 մետր տեղափոխվել է. «Եթե զորքը եկավ կանգնեց, ես այդ տանը ո՞նց կարող եմ ապրել»։
«Հիմա այդ աշխատանքի և բանակցությունների ընթացքում պետք է սեղանին դնենք նաև ձեր հարցը, ասենք՝ էս մարդն իր տանը ո՞նց է ապրելու, ինչ երաշխիքներ ենք մենք տալիս: Ու այդ հարցին ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանն էլ պետք է պատասխանի»,-նշել է Նիկոլ Փաշինյան:
Այնուհետև վարչապետն անդրադարձել է սահմանագծման և սահմանազատման գործընթացին, խոսել պատերազմի հնարավոր մեկնարկի մասին։
«Հետո ես գիտեմ ինչ է լինելու պատերազմի վերջում։ Երևանում, որ մի տեղ իրար տեսնենք, դուք ասելու եք` մենք գյուղացի ժողովուրդ էինք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա դու էդքան տեղեկություն չունեիր, բա դու ինչ էիր անում»,-ասել է ՀՀ վարչապետը Ոսկեպարում հանդիպման ժամանակ։
Նա պնդեց` եթե մենք ինչ-որ բան տալիս ենք, տալիս ենք պահանջելու համար, ինքն էլ (Ալիևը-խմբ․) 30 տարի եղել է պահանջողի կարգավիճակում, քայլ առ քայլ գնացել ստացել է։