Հարավային Կորեան հայտնել է, որ Հյուսիսային Կորեան 7000 կոնտեյներ զինամթերք է մատակարարել Ռուսաստանին

Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Շին Վոն Սիկը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին է մատակարարել 7000 կոնտեյներ զինամթերք և այլ ռազմական տեխնիկա՝ ուկրաինական պատերազմում նրան օգնելու համար։

Հայտարարությունը հնչել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ հարավկորեական և ճապոնական զինվորականները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան մի քանի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել:

Հարավկորեացի պաշտոնյաների և մասնավոր փորձագետների կարծիքով՝ դրա դիմաց Հյուսիսային Կորեան կարող էր ստանալ խիստ անհրաժեշտ պարենային, տնտեսական և ռազմական օգնություն՝ ուղղված իր բանակի արդիականացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել