Քաղաքացին քարով հարվածել է Կառավարության շենքի պատուհանին

Մի երիտասարդ այսօր` մարտի 18-ին, քարով հարվածել է Կառավարության շենքի պատուհանին։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Խուլիգանության հիմնավոր կասկածով քաղաքացին Կառավարության կողքից բերվել է ոստիկանության կենտրոնական բաժին, կազմվում են փաստաթղթեր նախաքննական մարմին փոխանցելու համար» , – նշել է Սարգսյանը։

Լուսանկարը՝ News.am-ի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել