ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Հայաստանի և Ղազախստանի միջև տրանսպորտային լոգիստիկ կապերի ոլորտում նոր հնարավորությունների բացահայտումն առանցքային է․
«Ներկայացրել եմ այդ տրանսպորտային նոր հնարավորությունների զարգացման մեր տեսլականը։ Գիտեք «Խաղաղության խաչմերուկի» մասին։ Մենք այսօր խոսել ենք այդ մասին. լոգիստիկ հնարավորություններ՝ հիմնված բոլոր երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա»,- ասաց Միրզոյանը։
Ըստ նախարարի՝ Ղազախստանի պաշտոնակցի հետ զրույցում անդրադարձել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը. «Եվս մեկ անգամ հնարավորություն ունեցա ընդգծել, որ ՀՀ-ն նվիրված է խաղաղության օրակարգին և գործադրում է բոլոր կառուցողական ջանքերը՝ պահ առաջ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, պայմանագրի ստորագրման համար՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, սահմանների հետագա սահմանազատման վրա։ Այս հարցերում առանցքային է 1991թ. Ալմա Աթայի դեկլարացիան»։