Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013)  Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու կարգի վերաբերյալ որոշումը։

ԵՏՀ Խորհրդի կողմից անցյալ տարվա սեպտեմբերին ընդունված  փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնելու 2024 թվականի ապրիլի 7-ին, վերաբերում են սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկատվության հստակեցմանը՝ բնութագրվելով սպիտակուցների և ճարպերի պարունակության բնական տարասեռությամբ, որը դժվար է ստանդարտացնել։ Փոփոխությունները նախատեսում են սննդանյութերի պարունակության փաստացի արժեքների շեղման թույլատրելի սահմաններ՝ 

  • սպիտակուցներ՝ մակնշվածքի մեջ նշված արժեքի առնվազն 80%-ը,
  • ճարպեր, ածխաջրեր՝ ոչ ավելի, քան 120%,
  • տվյալ արտադրանքի էներգետիկ արժեքը (կալորիականությունը) չպետք է գերազանցի մակնշման արժեքի 120%-ը:

Հանձնաժողովի խորհուրդը մինչև այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված սպանդային մթերքի և մսամթերքի համապատասխանության գնահատման փաստաթղթերի համար սահմանել է անցումային շրջան` մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը: Սպանդային մթերքի և մսամթերքի արտադրությունը և շրջանառությունը թույլատրվում է մինչև այդ փաստաթղթերի ժամկետի ավարտը, իհարկե արտադրողի կողմից սահմանված պիտանիության ժամկետի ընթացքում։

Անցումային շրջանի սահմանումը դրական ազդեցություն կունենա բիզնես միջավայրի վրա, քանի որ արտադրողները և վաճառողները (մատակարարները) մակնշվածքում սննդային արժեքին վերաբերող փոփոխությունների համապատասխանեցումը կկարողանան կատարել աստիճանաբար։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել