Ալթայի ընտրատեղամասում, որտեղ Վլադիմիր Պուտինը պարտվել է կոմունիստական կուսակցության թեկնածու Նիկոլայ Խարիտոնովին, քվեարկության արդյունքները սկսել են վերահաշվարկվել։
Բառնաուլի թիվ 95 ընտրատեղամասում Նիկոլայ Խարիտոնովը հավաքել է 763 ձայն, ինչը 10 անգամ ավելի է, քան Վլադիմիր Պուտինի ձայները։ Այն բանից հետո, երբ լրատվամիջոցները գրել են քվեարկության արդյունքների մասին, հանձնաժողովը հայտարարել է, որ սխալ է տեղի ունեցել։ Հանձնաժողովի անդամները շփոթել են արձանագրության տողերը: Այս մասին գրել է Ленина, 59 տելեգրամյան ալիքը։
Սխալի պատճառով հանձնաժողովը նոր արձանագրություն է կազմել։ Վերահաշվարկի արդյունքները դեռևս անհայտ են։