Ռուսաստանի անվտանգության խորհրդի տեղակալ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Վ.Վ.Պուտինին՝ Ռուսաստանի նախագահի ընտրություններում փայլուն հաղթանակի առթիվ»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին արդյունքների համաձայն՝ արձանագրությունների 40%-ը մշակվել է, Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87.34%-ը։
