Այսօր մենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ենս Սթոլթենբերգի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։

Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում ԱԳ նախարարների և փոխվարչապետների միջև սահմանների սահմանազատման հարցերի շուրջ կայացած հանդիպումները․ «Այսօր ես հավատում և հուսով եմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման արդյունքում այս առումով վերջապես արդյունքներ կգրանցվեն։ Կարծում եմ, որ սա շատ լուրջ փոփոխություն կլինի Հարավային Կովկասում։ Սա նշանակում է, որ այստեղ կհաստատվի երկար սպասված խաղաղությունը»։

Ալիևը հայտնել է, որ այսօր նրանք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք․ «Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ խաղաղ բանակցություններ սկսելը մեր նախաձեռնությունն էր։ Մինչ օրս մենք մեր հայ գործընկերների հետ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանությունների փոխանակման յոթ փուլ ենք անցկացրել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել