ՌԴ դեսպանը` Վրաստանից Հայաստան եկած ռուսաստանցիների մեծ թվի մասին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՌԴ ԿԸՀ-ում կայացած ճեպազրույցում տեսակապով հայտնել է մեծ թվով ռուսաստանցիների մասին, որոնք Վրաստանից Հայաստան են եկել՝ ՌԴ նախագահական ընտրություններում քվեարկելու համար, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Առանձնահատկությունն այն է նաև, որ այս տարի Վրաստանից բավականին շատ մարդիկ են եկել քվեարկելու այստեղ (Երևանում) և Գյումրիում։ Ի դեպ, Գյումրիում, մեր գլխավոր հյուպատոսության տվյալներով, քվեարկել է ավելի քան 1,3 հազար մարդ»,- ասել է նա։

Ըստ ՌԴ դեսպանի, Հայաստանի իշխանությունները ՌԴ նախագահական ընտրությունների ժամանակ ապահովել են հանրապետության ընտրատեղամասերի անվտանգությունը, միջադեպեր չեն եղել․ «Բարեբախտաբար, ավելորդություններ կամ միջադեպեր չեն եղել։ Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի իշխանություններին, որոնք մեզ հետ համագործակցելով՝ համապատասխան միջոցներ են ձեռնարկել անվտանգության ապահովման համար»,- ասել է նա։

«Իրադրությունն այստեղ աշխատանքային է։ Հայաստանում հինգ ընտրատեղամաս է կազմակերպվել,- ասել է դեսպանը։ – Ընտրողների ակտիվությունը, կարծում եմ, աննախադեպ է, արդեն այս պահին, մեր նախնական հաշվարկներով, միայն դեսպանատանը քվեարկել է ավելի քան 5 հազար մարդ, և պետք է ասեմ, որ մենք դեռ շարունակում ենք աշխատել, քանի որ կան շատ մարդիկ, որոնք գտնվում են տարածքում՝ դեսպանատան մոտ, և մենք նրանց քվեարկելու առավելագույն հնարավորություն ենք տալիս։ Երիտասարդները շատ-շատ են»,- հավելել է ՌԴ դեսպանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել