«Տարբեր երկրներում ՌԴ քաղաքացիների քվեարկության հերթերով տեսանյութերն ու լուսանկարները ներկայացվում են որպես բողոքի ակցիա, թեև մարդիկ իսկապես եկել էին իրենց քաղաքացիական պարտքը կատարելու»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։
«Ռուսաստանի քաղաքացիները չեն եկել բողոքի ցույցերի, ինչպես փորձում են ներկայացնել անբարյացակամ ռեժիմները և նրանց վճարովի տեղեկատվական ծառայությունները, նրանք եկել են իրենց քվեարկելու, որ չնայած Արևմուտքի սպառնալիքներին՝ իրենց երկիրը՝ Ռուսաստանը, նրանց տրամադրել է այդ հնարավորությունւ։ Ում օգտին և ինչպես են քվեարկել՝ դա իրենց ազատ ընտրությունն է եղել, բայց այն, որ նրանք մերժել են մարգինալացվածների կոչերը, ակնհայտ է»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։