Ադրբեջանն ու Հայաստանը երկարաժամկետ խաղաղության հասնելու հնարավորություն ունեն. Ստոլտենբերգ

Պաշտոնական այցով Բաքվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նա ասել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը երկարաժամկետ խաղաղության հասնելու հնարավորություն ունեն։

«Ես գնահատում եմ Ձեր հայտարարությունն այն մասին, որ դուք ավելի քան երբևէ մոտ եք խաղաղության համաձայնագրին, և կարող եմ միայն խրախուսել Ձեզ օգտագործել այս հնարավորությունը՝ Հայաստանի հետ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար», – Բաքվում նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք՝ առաջիկայում Ստոլտենբերգը նաև Հայաստան է այցելելու։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է նաև, որ Հարավային Կովկասում խաղաղությունը կարեւոր է տարածաշրջանի ժողովուրդների, Սեւծովյան տարածաշրջանի եւ ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար:

«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղ գործընթացը և հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն կհաստատվի»,-հայտարարել է Ստոլտենբերգը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել