Ռուսաստանի Պերմ քաղաքի 64-ամյա բնակիչը ընտրատեղամասի զուգարանում մեծ ճայթռուկ (петарда) է պայթեցրել, Baza տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ կնոջ թևը լուրջ վնասվել է։
Նշվում է, որ շենքից 50 մարդ է տարհանվել։ Ականատեսները պատմում են, որ պայթյունից առաջ նա ինչ-որ մեկի հետ հեռախոսով էր խոսում։
«Սոլդատովի մշակույթի պալատում այցելուն վառել է ճայթռուկը։ Հրդեհի հետևանքով կինը ձեռքի վնասվածք է ստացել։ Տուժածը հոսպիտալացվել է։ Այժմ նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն»,- Պերմի երկրամասի տարածքային անվտանգության նախարարությունից ասել են Properm.ru պորտալին։
Թե ինչպես է կինը ճայթռուկը մտցրել ընտրատեղամաս, այժմ պարզվում է։
Ավելի ուշ Baza-ն հայտնել է, որ Պերմի ընտրատեղամասի տարածքում պայթյունն իրականացրել է 64-ամյա Ելենա Ս.-ն։