Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտնել է ժամը 14:00-ի դրությամբ քվեարկածների թիվը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան տարածքում գտնվող թիվ 8026 ընտրատեղամասում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 1363 ՌԴ քաղաքացի: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի դեսպանատան Տելեգրամ-ալիքը։

Դեսպանատունը հիշեցնում է, որ քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ը:

Նշենք, որ Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրություններն աչքի են ընկնում Հայաստանի տարածքում մասնակցության շատ բարձր ցուցանիշով, քանի որ կարճ ժամանակով և երկարաժամկետ կացության համար հանրապետություն են ժամանել տասնյակ հազարավոր ՌԴ քաղաքացիներ: Կեսօրից հետո նրանց հերթն արդեն մեկ կիլոմետրից ավելի էր ձգվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել