Հայաստանում ՌԴ դեպանատան մոտ հերթեր են, ՌԴ քվեարկել ցանկացողների հերթը հասնում է մի քանի հարյուր մետրի :
Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հազարավոր քաղաքացիների շտապում են քվեարկել Ռուսաստանում նախագահական ընտրություններին առաջադրված իրենց նախընտրած թեկնածուի օգտին։
Դեսպանատան մամլո խոսնակն հայտնել, է, որ առաջիկայում դեսպանությունը կհայտնի ժամը 14,00-ի դրությամբ ընտրություններին մասնակցության հայտների թիվը։
«Գաղտնիք չէ, որ Հայաստանում բանկվում են Ռուսաստանի բավական շատ ներկայացուցիչներ։ Մեզ համար ուրախալի է, որ մեր քաղաքացիները շտապում են իրենց քաղաքացիական դիրքորոշումն հայտնել»։
Նա նաև հայտնել է, որ ընտրատեղամասը բաց է լինելու մինչև ժամը 20,00-ն։
Հիշեցնենք, որ նախօրեին մեկնարկել են ՌԴ նախագահի ընտրությունները, թեկնածուները 4-ն են․ Վլադիմիր Պուտին,
Լեոնիդ Սլուցկի, Վլադիսլավ Դավանկով, Նիկոլայ Խարիտոնով։
Նշենք, որ ՌԴ նախագահի ընտրությունների համար այսօր ՀՀ տարածքում 5 ընտրատեղամաս է գործում՝ 2-ը Երևանում (1-ը դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, 1-ը՝ ավիաբազայի) և 3 ընտրատեղամասեր՝ Գյումրիում (ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և 102 ռազմաբազայում)։
Մարտի 11-13-ը նախօրոք ընտրություններ են անցկացվել Սյունիքի մարզում։