Հրդեհ Ագարակաձոր գյուղում

Մարտի 16-ին, ժամը 15:53-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր գյուղի 4-րդ փողոցի թիվ 12 հասցեի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 10 հասցեում գտնվող անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։33-ին, մարվել՝ 17։59-ին: Այրվել են պահեստավորած անասնակեր (մոտ 50 հակ) և ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ)՝ մասամբ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է համայնքի մեկ տրակտոր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել